7167 դիտում
11:21 16-06-2022
Արտակարգ դեպք՝ Երևանում. Nissan Tiida-ն մասամբ հայտնվել է ջրանցքում. այն դուրս բերելու համար փրկարարներն ու պարեկները օգտագործել են վերամբարձ կռունկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի ամառանոցների՝ եկեղեցու հարևանությամբ Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և դմացի հատվածով կախվել ջրանցքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով վարորդ՝ 32-ամյա Պողոս Պ-ին դուրս են բերել ավտոմեքենայից, այնուհետև փրկարարները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս են բերել ավտոմեքենան անվտանգ վայր։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+