211652_close_icon
views-count5353 դիտում article-date 21:54 15-06-2022

Սերժ Սարգսյանը բացեց գաղտնիքը․ Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ա1+»

«Սերժ Սարգսյանը բացեց գաղտնիքը, և առաջին անգամ այդ մասին բարձրաձայնեց։ Պարզ է, չէ՞, որ առաջնորդն այն մարդն է, ով 40 օրից ավելի միտինգներն է համակարգում, երթերն է առաջնորդում, եզրափակիչ խոսքն ասում և հիմնական խոսացող գլուխն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ընդդիմության առաջնորդը Իշխան Սաղաթելյանն է։

Աշոտյանը գտնում է, որ «Դիմադրություն» շարժումն, այնուամենայնիվ, հաջողելու է, և իրենք հասնելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին և այդ պաշտոնում իրենց թեկնածուի ընտրությանը։

Հարցին՝ բայց չէ՞ որ ընդդիմադիր խմբակցություններն Ազգային ժողովում մեծամասնություն չունեն, Արմեն Աշոտյանը պատասխանեց․ «Մենք էլ էինք մեծամասնություն, տեսաք, ինչ եղավ 2018թ․-ին։ Կարծում եմ, կլինի իրավիճակ, որ մեծամասնությունը վարչապետի մեր թեկնածուին ընտրի»։

Մանրամասները՝  տեսանյութում
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր