211652_close_icon
views-count10936 դիտում article-date 21:18 11-06-2020

Սերժ Սարգսյանը պաշտոնական գրությամբ դիմել է Դոնալդ Տուսկին․ Արմեն Աշոտյան

«ՀՀԿ-ի թողած հարուստ դիվանագիտական ժառանգությունը Եվրոպական միության հետ հարաբերություններում մեր աչքերի առջև անխնա մսխվում է»,- այս մասին [url=https://168.am/2020/06/11/1317250.html?fbclid=IwAR3O1QtjX1Q6Kul8DnN69k9ZgvX6q_OCNnxdjtgcgasyYldnulraRehpqdI]168.am[/url]-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով այն քայլերը, որոնք ՀՀԿ-ն նախաձեռնել է ԵԽ-ում ընդունված աղմկահարույց հայտարարությունից հետո։ Հիշեցնենք, որ նախօրեին Եվրոպական խորհրդարանում կոշտ և ոչ հայանպաստ հայտարարություն է ընդունվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցման վերաբերյալ։ ԵԽ պատգամավորներ, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն և Զելյանա Զովկոն, ինչպես նաև տարածաշրջանային երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդը համատեղ հայտարարություն են տարածել՝ արձանագրելով, որ նախագիծը չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։ «Այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ: Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի և դրա շրջակա տարածքների ապօրինի օկուպացումը: Ուստի մենք խորապես ցավում ենք այս նախաձեռնության կապակցությամբ, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Մենք կրկին հայտարարում ենք մեր շարունակական աջակցության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց՝ 2009-ին ընդունված Հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,- ասված է ԵԽ պատգամավորների ընդունած հայտարարության մեջ։ 168.am-ի հարցին, թե ՀՀԿ-ն, երկար տարիներ լինելով ՀՀ արտաքին քաղաքականության համար պատասխանատու քաղաքական ուժը, մասնավորապես՝ պատասխանատու խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում, ի՞նչ քայլեր է ձեռնարկում, որպեսզի իր հնարավորությունների շրջանակում բարձրաձայնի ԵԽ երեք պաշտոնյաների համատեղ հայտարարության հետ կապված՝ Հայաստանի ազգային և պետական շահերի մասին, Արմեն Աշոտյանն արձագանքեց՝ ասելով, որ իրականում այդ աղմկահարույց հայտարարության հետ կապված՝ այսօր մի քանի անգամ տեսակետներ և վերլուծություններ անձամբ հայտնել է։ Նա տեղեկացրեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն նաև ԵԺԿ անդամ է, իսկ ԵԽ երեք պաշտոնյաներից երկուսը՝ Տրայան Բասեսկուն և Զելյանա Զովկոն, ԵԽ-ում ԵԺԿ խմբակցության անդամ են, այսօր ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանը պաշտոնական գրությամբ՝ նամակով, դիմել է ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկին։ Մանրամասներն՝ [url=https://168.am/2020/06/11/1317250.html?fbclid=IwAR3O1QtjX1Q6Kul8DnN69k9ZgvX6q_OCNnxdjtgcgasyYldnulraRehpqdI]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր