211652_close_icon
views-count10252 դիտում article-date 17:50 09-06-2021

Սերժ Սարգսյանը Գեղարքունիքում քիչ առաջ ձայնագրություն է հրապարակել. Արմեն Աշոտյան

Հասարակությունը սպասում է այսօր խոստացած բացահայտումներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անցավ Սերժ Սարգսյանի տված 24 ժամը, և կապիտուլյանտը Հայաստանի երրորդ նախագահին ուղղված մեղադրանքների մասով՝ կոռուպցիա, կազինո, թալան, գեթ մեկ, կրկնում եմ՝ գեթ մեկ ապացույց չհրապարակեց: Այս մեղադրանքների թեման ամբողջությամբ համարենք փակված:

Ինչ վերաբերում է Սարգսյանի խոստմանը.

Քիչ առաջ Գեղարքունիքի մարզում հանդիպման ժամանակ նա հրապարակեց մի ձայնագրություն, որից պարզ է դառնում, որ՝

Նիկոլը դիտավորյալ տապալել է բանակցային պրոցեսը:

Նիկոլը այդ քայլով պատերազմ է բերել հայ ժողովրդի գլխին:

Կապիտուլյանտը Ռուսաստանին շարունակում է մեղադրել ապրիլյան պատերազմի մեջ:

Նիկոլը ազգային կարևորության հարցերով իրեն գժի տեղ է դրել արտերկրում և իր գժության գինը վճարեց 5 հազար հայ նահատակ:

Այո, սա նաև միջազգային սկանդալ է:

Սակայն ինձ համար միջազգային սկանդալը երկրորդական է:

Առաջնային է այն փաստը, որ հրապարակված ձայնագրությւոնը ապացուցում է, որ Նիկոլը Հայաստանի ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է:

Մնացածի մասին տեսանյութը՝ շուտով»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր