211652_close_icon
views-count861 դիտում article-date 13:03 15-06-2022

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանի երդման արարողությունը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:

«Ձեր գիտելիքները օգտագործեք իսկապես արդարադատություն իրականացնելու համար: Միշտ հիշեք, որ ձեր որոշումները պետք է կայացվեն հանուն Հայաստանի Հանրապետության»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր