211652_close_icon
views-count95082 դիտում article-date 09:35 15-06-2022

«Երևան սիթի» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետից նռնակով զինված, ավազակությամբ խոշոր չափի գումար հափշտակած կասկածյալին ոստիկանները հայտնաբերել են, քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հունիսի 14-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզաան և իրականացրած հսկայածավալ աշխատանքների արդյունքում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության Նոր Նորքի բաժին  են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Սևադա Պ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հունիսի 12-ին Ծարավ Աղբյուր 53/9 հասցեում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետում նռնակով ավազակային հարձակում կատարելու և խոշոր չափի գումար հափշտակելու մեջ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սևադա Պ-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնից ներկայացվել է Հայաստնի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ ձերբակալվել է։ 

Ավելի վաղ SHAMSHYAN.comներկայացրել էր բացառիկ տեսանյութ՝ ինչպես էր հունիսի 13-ին դիմակավորված, նռնակով զինված հանցագործը Երևանում՝ Ծարավ Աղբյուր փողոցում, մտել «Երևան սիթի» սուպերմարկետի տարածքում գործող տարադրամի փոխանաման կետ և սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել մոտ 4 մլն 500 հազար դրամ գումար, ապա դիմել փախուստի։  

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, դեպքի վայր ժամանած ոստիկանները, քննիչներն ու պարեկները Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 59/5 հասցեի մոտ հայտնաբերել էին նռնակ, որը, ըստ նախնական տեղեկությունների, եղել էր հանցագործինը, ով իր սև գործն անելուց հետո նռնակը նետել ու դիմել էր փախուստի։

Այն վնասազերծելու համար դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության սակրավորները, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ՕՀՊ-ի պատասխանատու Չեբեյանի գլխավորությամբ։  

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր