340 դիտում
19:14 13-06-2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ.
«Մեծ ցավով տեղեկացա թատրոնի և կինոյի անվանի դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան մասին:
Ավելի քան հինգ տասնամյակ բեմում և էկրանին՝ Ռաֆայել Քոթանջյանը ստեղծել է վառ և ինքնատիպ կերպարներ, որոնք արժանացել են համընդհանուր ճանաչման և սիրվել ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս:
Խորապես ցավակցում եմ անվանի դերասանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և երկրպագուներին: Նրա արվեստն ընդմիշտ իր ակնառու տեղն ունի մեր մշակույթում»։
Նմանատիպ նյութեր
3196 դիտում
18:25 27-03-2017
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանի մահվան կապակցությամբ
8438 դիտում
23:41 30-07-2019
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
412 դիտում
13:32 04-05-2024
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
685 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
454 դիտում
12:34 04-05-2024
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը