211652_close_icon

Հանգչիր խաղաղությամբ, դիմախաղի վարպետ. Ալեն Սիմոնյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ

views-count2085 դիտում article-date 17:15 13-06-2022

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ։

«Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին վերջին անգամ տեսա մտավորականների հետ հանդիպմանը: Արտիստի վեհ հայացքն ու արվեստին առնչվող դիտարկումները միանգամից ցրեցին ծերացած ու դժվարությամբ տեղաշարժվող մարդու ծանր տպավորությունը:

Իրեն հատուկ հումորն ու բազմաժանր կերպարները մշտապես երկրպագուներինն ու սերունդներինն են լինելու: Հանգչի'ր խաղաղությամբ, դիմախաղի վարպետ», - ասված է ուղերձում։

Նմանատիպ նյութեր