«Դիմադրության» շարժման երթը՝ Ֆրանսիայի հրապարակից Բաղրամյան 26. ուղիղ. News.am
«Դիմադրություն» շարժումը երթ է սկսել Ֆրանսիայի հրապարակից դեպի Բաղրամյան 26, հայտնում է News.am-ը։
Նշենք, որ այստեղ անցկացվում է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը:
Նախօրեին ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ գնում են Բաղրամյան 26 հնչեցնելու իրենց պահանջները. «Մենք միասին պայմանավորվել ենք, որ Հայաստան ժամանող ցանկացած պատվիրակության մեր ձայնը պետք է լսելի դարձնենք»,– ասել է նա։