211652_close_icon
views-count1096 դիտում article-date 11:19 07-06-2022

«Դիմադրության» շարժման երթը դեպի Եվրամիության գրասենյակ. ուղիղ. News.am

«Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթ են սկսել դեպի Եվրամիության գրասենյակ, հայտնում է News.am-ը։

Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ԵՄ գրասենյակ գնլու են, որպեսզի փաստերով ներկայացնելու այն բոլոր բռնությունները, որոնք այս օրերին տեղի են ունեցել Հայաստանում։

«Պահանջելու ենք դրան համապատասխան գնահատական տալ։ Այս երկակի ստանդարտներով, իրենց լռությունով նպաստում են, որպեսզի Նիկոլը երկրում հաստատի բռնապետություն, որը թույլ չենք տալու»,- նշել է նա՝ հավելելով, որ պահանջելու են հանդիպումներ ՀՀ-ում հավատարմագրված տարբեր դեսպանների հետ, որպեսզի ներկայացնեն ստեղծված իրավիճակը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր