211652_close_icon
views-count972 դիտում article-date 21:36 08-06-2022

«Լիվերպուլը» 100 մլն եվրո է առաջարկել Նունյեսի համար

«Լիվերպուլը» խոշոր առաջարկ է արել «Բենֆիկային»՝ վերջինիս հարձակվող Դարվին Նունյեսին ձեռք բերելու համար:

Մերսիսայդցիները 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար առաջարկել են 100 միլիոն եվրո։

Նշվում է, որ ուրուգվայցին արդեն իսկ տվել է իր համաձայնությունը և շուտով կարող է դառնալ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ։

Ըստ աղբյուրի՝ անգլիական գրանդի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ակումբի ղեկավարությանը խնդրել է հարկ եղած դեպքում «զոհաբերել» այլ տրանսֆերներ, միայն թե իրականանա Նունյեսի գործարքը։

Նմանատիպ նյութեր