211652_close_icon
views-count1597 դիտում article-date 16:12 04-06-2022

Ադրբեջանում արգելափակվել է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը

Ադրբեջանում արգելափակվել է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ նշելով, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է «ՌԻԱ Նովոստի»-ի այն հարցին, թե ի՞նչ պատճառով են տեղական իշխանություններն Ադրբեջանում արգելափակել ria.ru կայքը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական տեղեկատվական գործակալությանը մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հայտարարությունները «տարածելու» մեջ՝ մատնանշելով, որ այն հրապարակել է Լեռնային Ղարաբաղի պետնախարարի հետ հարցազրույցից հատվածներ:

««Ռուսական պետական լրատվական գործակալության կողմից զրպարտող բնույթի տեղեկությունների տարածումը, որոնք դեմ են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և անջատողական միտումներ են քարոզում, չեն համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի  միջև բարեկամական հարաբերությունների ոգուն՝այդպիսով առաջացնելով ափսոսանք»,-«ՌԻԱ Նովոստի»-ի հարցին ի պատասխան նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:

«Ռիա Նովոստի»-ն գրում է, թե նա կարծիք է հայտնել, որ դա իբր հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 1997 թվականին կնքած Բարեկամության, անվտանգության և ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրին և 2022 թվականի Դաշնակիցների փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին։

«ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ԼՂՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները շարունակելու են միջազգային ճանաչմանն ուղղված իրենց ջանքերը: 

Նմանատիպ նյութեր