2798 դիտում
11:13 04-06-2022
«Մի սեւ բերետավոր հորս գցել է գետնին, մյուսները ոտքերով խփել են գլխին». Ցույցի մասնակից
44-օրյա պատերազմում զոհված հերոս Հայկ Մկրտչյանի քույրը՝ Արեւիկ Մկրտչյանը, որը երեկ հոր հետ խաղաղ ցույցի էր մասնակցում, ֆեյսբուքում գրառում է կատարել հոր հետ կատարված բռնության մասին. «Այսօր սև բերետավորները, հայրիկիս նկատմամբ գործադրել են անհամաչափ ուժ, երբ հայրիկս ասել է, որ իր տղան սպանել է հազարավոր թուրքերի: Սկզբում պատռել են այս շապիկը, որի վրա տպագրված էր մեր Հայկի նկարը, այնուհետեւ գցել են գետնին ու հասցրել մարմնական վնասվածքներ: Միջադեպից հետո վերադարձանք դեպքի վայր, որտեղ արդեն եղբորս նկարով հագուստը քննչական մարմինները գտել էին ու իրականացվելու են համապատասխան գործողություններ: Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ, որովհետև բառապաշարս սպառվել է»:
Aravot.am-ի հետ զրույցում Արեւիկը փոխանցեց, որ վնասվածքներ ստացած հորը երեկ տարել են հիվանդանոց, որտեղ մի քանի հետազոտություն է անցել. «Հայրիկիս երեկ տարել ենք 1-ին հիվանդանոց, որ ստուգեն, ԿՏ է անցել, բազմաթիվ վնասվածքներ ունի փորի հատվածում, լյարդի ուղղությամբ, գլխի հատվածում, ուսերի եւ ձեռքերի վրա: Ոստիկանները ոտքերով խփել են հորս, անգամ հագուստի տակի սպիտակ մայկայի վրա ոտքերի հետքերը երեւում են, մի սեւ բերետավոր հորս բռնել գցել է գետնին, մի քանի հոգով հարվածել են գլխին:
Հիվանդանոցում ասացին, որ գոնե մեկ օր պիտի մնա իրենց հսկողության տակ, բայց հայրս չցանկացավ ու տուն եկավ: Ճիշտ է, հիմա ցավեր ունի, դանդաղ է քայլում, բայց կարեւորը գիտակից է»:
Արեւիկը հավելեց. «Ես ու հայրս իրար կողքի էինք կանգնած, բայց քանի որ իրավիճակը լարված էր, հայրս ասաց, որ մի քիչ հեռու կանգնեմ: Ընդ որում, ինքը հանգիստ կանգնած էր, ոչ մի գործողություն չէր անում, ընդամենն ասել է՝ իմ տղեն զինվոր է, թուրքերի է սպանել։ Հենց այդ խոսքերի վրա «սեւերից» մեկը պտտվեց, հետ եկավ, ուժեղ քաշեց… Ասաց՝ սուս մնա, թե չէ հեսա ձեռքերդ ու ոտքերդ կջարդենք»:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
451 դիտում
15:56 29-11-2024
ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար
592 դիտում
15:22 29-11-2024
Մոսկվային տարածաշրջանից դուրս մղելու Արևմուտքի գիծը Հայաստանի համար նոր խնդիրների է հանգեցրել. ՌԴ ԱԳՆ