211652_close_icon
views-count57316 դիտում article-date 19:35 02-06-2022

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. 59-ամյա տղամարդը ձերբակալվել է հարևանի 8-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է  Տավուշի մարզի բնակիչ, 59-ամյա Վարդան Ք.-ն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 27-ին ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի 37-ամյա բնակչուհու կողմից, ով հայտնել է, որ նույն օրը իր 8-ամյա աղջկան, ով միայնակ գտնվել է տանը, Վարդան Ք.-ն, օգտվելով այդ հանգամանքից, երեխային առանձնատան բակից համոզելով, տարել է ննջասենյակ, ապա  հանել հագուստներրը, մերկացնելով աղջկան, իսկ հետո իջեցրել իր անդրավարտիքը և երեխայի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ: Դրանից հետո երեխայի գոռգոռոցի ձայներից օգնության է հասել հարևանությամբ բնակվող  իր հարևանուհին:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարապետյանի գլխավորությամբ:

Վարդան Ք.-ն ոստիկանների կողմից բերման է ենթարկվել ոստիկանության Բերդի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Բերդի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի կողմից ձերբակալվել է:

Երեխային տրվել է դատաբժշկի ուղեգիր:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր