23095 դիտում
19:13 01-06-2022
Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մոտ մարմնի տարբեր հատվածներում առկա վնասվածքներով հայտնաբերվել է տդամարդու դի
Երեկ՝ մայիսի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: ժամը 13:50–ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մոտ տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Խաչատրյանը, ոստիկանության Վաղաշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանն ու նուն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը:
Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանը, նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետն ու ավագ քննիչ Վարդանյանը:
Ոստիկաններն ու քննիչները Էջմիածին քաղաքից դեպի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Չոբան-Քյարա» կոչվող խաչմերուկի բետոնե կանգառի մոտ հայտնաբերել են տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 58-ամյա Մեխակ Թամոյանն էր:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի տարբեր հատվածներում առկա են մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
466 դիտում
16:04 10-09-2024
ԱԺ-ն վավերացրեց «Եվրաջասթի» համաձայնագիրը
529 դիտում
15:39 10-09-2024
Պայթեցման աշխատանքներ՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում
406 դիտում
15:27 10-09-2024
Տևական խաղաղությունը Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական է. Փաշինյանի ելույթը