211652_close_icon
views-count1057 դիտում article-date 23:38 09-02-2024

Մեր պարտքն է՝ լինել արցախցի ընտանիքների թիկունքին․ Գագիկ Ծառուկյան

«Մեկ տարի առաջ Արցախի դավադիր շրջափակման պայմաններում ծնված հարյուրավոր փոքրիկներն իրենց ծնողների, քույրերի ու եղբայրների հետ այսօր Մայր Հայրենիքում են։ Թող Արցախում ստացած օրհնված խաչերը ողջ կյանքի ընթացքում պահապան լինեն նրանց և նրանց ընտանիքներին»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Դժվար է կյանքը նորից, զրոյից կառուցել, սակայն մեր պարտքն է՝ լինել արցախցի ընտանիքների թիկունքին, միայնակ չթողնել և միշտ ուշադրության կենտրոնում պահել։

Ազգային խնդիրների հաղթահարումը միայն միասնությամբ է հնարավոր»։

Նմանատիպ նյութեր