211652_close_icon
views-count1914 դիտում article-date 14:05 31-05-2022

Ավարտական փուլում է Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.4կմ երկարությամբ հատվածի վերականգնումը

Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.4կմ երկարությամբ հատվածի (կմ0+000-կմ4+370) վերականգնումն ավարտական փուլում է։ Ճանապարհը նորոգվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակում։

Տեղական նշանակության ճանապարհը գտնվում է Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում. այն սկիզբ է առնում նույն ծրագրի շրջանակում 2020թ. վերականգնված Մ7-Մեծ Պարնի-Ծաղկաբեր ավտոճանապարհից և Մեծ Պարնի բնակավայրը միացնում է Կաթնաջուր գյուղին։

Կապալառու կազմակերպությունը կատարել է հողային, ասֆալտապատման աշխատանքներ, իրականացրել է գաբիոնային շարվածք‚ վերականգնել է ջրահեռացման համակարգը, արվել են նաև այլ աշխատանքներ։ Այժմ ընթացքի մեջ են ճանապարհի կահավորման աշխատանքները։

Ծրագրի շրջանակում նորոգվել են նաև Կաթնաջուրի հասարակական նշանակության շինություններ՝ մանկապարտեզ և դպրոց տանող 330մ ընդհանուր երկարությամբ ուղիները։

Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհը նորոգվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Նմանատիպ նյութեր