Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը ապահովում են ռուս սահմանապահները. բնակիչներին մնում է չտրվել սադրանքներին և պահպանել հանգստություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սահմանապահ զորքերը վերահսկում են իրավիճակը. բնակիչներին մնում է չտրվել սադրանքներին և պահպանել հանգստություն։
Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որը անցնում է վիճարկելի տարածքով, ապահովում են ռուս սահմանապահները հենակետերի միջոցով:
Նշված ճանապարհահատվածի երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով Որոտանի ուղղությամբ տեղակայված է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության կետ, իսկ սահմանային անվտանգությունն իրականացնում են սահմանապահ ուղեկալների միջոցով։