211652_close_icon
views-count3775 դիտում article-date 23:40 30-05-2022

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն․ Նիկոլ Փաշինյանն անձամբ հանձնեց մեդալները 86 կգ քաշային կարգի մրցանակակիրներին

 Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա էր Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի տղամարդկանց առաջնության եզրափակիչ մենամարտերին և պարգևատրեց 86 կգ քաշային կարգի մեդալակիր մարզիկներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերահին համալիրում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակիչ մենարարտերին վարչապետի հետ ներկա էին նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, ինչպես նաև նրանց դուստրերը` Շուշան Փաշինյանը և Արփի Փաշինյանը:

Նրանք հետևել են 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանի մենամարտին, ինչպես նաև 92 կգ և գերծանր քաշային կարգերի եզրափակիչ մենամարտերին: Վարչապետ Փաշինյանը մասնակցեց նաև 86 կգ քաշային կարգում մրցանակակիր մարզիկների պարգևատրման արարողությանը` անձամբ հանձնելով բռնվքամարտիկների մեդալները:

Հայաաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն է դարձել Հովհաննես Բաչկովը, արծաթե մեդալակիրնե են Ռաֆայել Հովհաննիսյանը և Արթուր Բազեյանը։ Նարեկ Մանասյանը բրոնզե մեդալ է նվաճել:

Նմանատիպ նյութեր