211652_close_icon
views-count3773 դիտում article-date 22:03 29-05-2022

Այսպես է Անտոն Քոչինյանը կառուցել Սարդարապատի հուշահամալիրը. Սերգո Երիցյան

Այսպես է Անտոն Քոչինյանը կառուցել Սարդարապատի հուշահամալիրը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ կրթության նախկին նախարար Սերգո Երիցյանը՝ հրապարակելով ուշագրավ լուսանկարներ:

«Այն ժամանակվա Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար ԱՆՏՈՆ ՔՈՉԻՆՅԱՆԸ հաճախակի է գնացել ու հետևել Սարդարապատի հուշահամալիրի շինարարության ընթացքին։

Այդ մասին են վկայում եզակի լուսանկարները, որոնք զետեղված են եղել 1968 թվականին կազմած մի գեղեցիկ` Անտոն Քոչինյանի այցելությունները և շինարարության ընթացքը պատկերող ու ներկայացնող ալբոմում։

Բարեբախտաբար ,ես այս պահին հնարավորություն ունեմ ձեզ ներկայացնել Անտոն Քոչինյանի Սարդարապատի շինարարություն այցելություններից պատմական լուսանկարներ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի,Հոկտեմբերյանի կուսշրջկոմի քարտուղար Վլադիմիր Դարբինյանի,գեղանկարիչ էդուարդ Իսաբեկյանի,այլ պաշտոնյաների և արվեստի գորճիչների հետ։

Լուսանկարները ավելի շատ պատմում են շինարարության ավարտական փուլի մասին և արվել են 1968 թվականի մայիսին։Սերունդները պետք է իմանան,թե ովքեր են նախաձեռնել ու կառուցել հայոց ոգեկոչման այդ նշանավոր կառույցները,մասնավորապես Սարդարապատի հուշահամալիրը։

Այդ անունն է հայ ժողովրդի արժանավոր զավակ ԱՆՏՈՆ ԵՐՎԱՆԴԻ ՔՈՉԻՆՅԱՆ` Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի կառուցող ու հանդիսավոր բացող կուսակցական ու պետական գործիչ։

Հիշենք Սարդարապատի հերոսամարտի բոլոր հերոսներին ու նրանց հիշատակը հավերժացողներին ու վառ պահողներին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր