211652_close_icon
views-count1648 դիտում article-date 09:58 24-05-2022

ՔԿ-ի քննիչները «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում փնտրում են թմրանյութ․ Բաբայան

Քննչական կոմիտեի քննիչները «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում այս պահին կատարում են խուզարկություն, փնտրում են թմրանյութ: Զարմանալու ոչինչ չկա, նրանք հանգիստ կարող էին նաև Իսկանդեր փնտրել Արսենի գրպանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը

Թուրքական իշխանության հայաստանյան ներկայացուցչության հրահանգով իրականացվող այս քաղաքական հետապնդումն ունի մեկ նպատակ, վախեցնելով կանխել սպասվող իշխանափոխությունը:

Արսենին վախեցնել չեք կարող և դա դուք հրաշալի գիտեք:

Արսեն ջան, սրանք քեզ ուժ են տալիս, ընդունիր դա»:

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ գրել է. «Հիմա էլ խուզարկում են մեր կուսակցական ընկեր Արսեն Նիկողոսյանի բնակարանը:


Այս ամենը կարող էր շատ ծիծաղելի լիներ, եթե այսքան զավեշտալի չլիներ:
Արսենը պայքարող տեսակ է, Արսենը հայրենասեր է, Արսենը սիրում է իր հայրենիքը և հային:

Արսենին պայքարից չեք կարողանալու հետ պահել, նրա պայքարը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է և հանուն հայի է:
Արսեն ջան, պինդ մնա, մեր պայքարը արդար է և անկասելի:
հ.գ. նաև տեղեկացա, որ նույն ժամին խուզարկություններ են սկսել ընդիմադիր մի շարք այլ գործիչների բնակարաններում:

Տղե՛րք պայքարը շարունակվում է, ամեն ինչ լավ է լինելու»,–գրել է Արթուր Վանեցյանը»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր