211652_close_icon

ՀՀ ՊՆ-ն հաստատեց, որ մեկ տարի առաջ ադրբեջանական ԶՈւ-ն առաջ է եկել Վարդասարի հատվածում

views-count2982 դիտում article-date 21:00 23-05-2022
ՀՀ պաշտպանության նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, հաստատել է Սյունիքի մարզում ՝ Վարդասար կոչվող բարձունքի հատվածում, ադրբեջանական զորքերի ևս մեկ առաջխաղացման փաստը:

Մայիսի սկզբին գրել էինք, որ ադրբեջանական ԶՈւ-ն/սահմանապահները դեռ մոտ մեկ տարի առաջ Հայաստանի տարածքում զգալիորեն ավելի հարավ են շարժվել Վարդասարի հատվածում։

Դիրքերի տեղակայման տարածքների մասին տեղեկությունը համընկել էր ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հրապարակած տվյալների հետ։ Նա ապրիլին ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի տեղակայման ինտերակտիվ քարտեզ էր հրապարակել, որտեղ երևում էր, որ Ներքին Հանդ գյուղի մերձակայքից բացի, դիրքեր են տեղակայված նաև Ծավ գյուղից դեպի հարավ։

Սակայն այն ժամանակ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՊՆ–ից վստահեցրել էին, որ Ծավ գյուղին կից տարածքներում ադրբեջանական դիրքեր չկան և չեն եղել։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր