1529 դիտում
09:49 21-05-2022
Որոշել են «առաջին պլան» չբերել․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցությունում կան մի քանի պատգամավորներ, որոնք ստանձնել են ընդդիմության... ընդդիմության դերը. նրանք, հասկանալի է՝ ոչ առանց Նիկոլ Փաշինյանի հանձնարարության, ցանկացած առիթի դեպքում, երբեմն էլ անառիթ, հարձակվում են ընդդիմադիրների վրա, հակադարձում նրանց, վիրավորում: Այդպես էր նաև Դիմադրության շարժման հենց առաջին իսկ օրերից:
Սակայն իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ թիմի՝ առավել սթափ դատող անդամներից մի քանիսը Փաշինյանին զգուշորեն հասկացրել են, որ այդ քպականներին պետք չէ այդքան շատ բերել «առաջին պլան», որովհետև հենց միայն համացանցում նրանց նկարների հայտնվելը, առավել ևս՝ ամեն մի խոսքը առավել է զայրացնում հանրությանը:
Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊ-ում ակտիվորեն խոսում են, որ այդ մի քանի «հունանավետիսյանների» պահվածքը փաստացի հակառակ ազդեցությունն է ունենում, ավելին, ինչպես մեր զրուցակիցներից մեկը նշեց, թիմում վստահ են, որ նրանք «ջուր են լցնում ընդդիմության ջրաղացին»:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա ներքին որոշում կա այդ քպականներին առայժմ ստվերում պահել, այնպես անել, որ «ծպտունները դուրս չգա»: Սրա արդյունքում խմբակցության ներսում առանց այդ էլ մեծ հակասություններն ավելի են խորացել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1435 դիտում
21:43 21-02-2015
ԱՄՆ-ն առաջարկում է առայժմ ամբողջությամբ դուրս չբերել զորքերն Աֆղանստանից
2650 դիտում
10:09 05-04-2019
«Սասնա ծռերը» որոշել է Արցախում անցնել «պլան բ»-ին. «Փաստ»
1264 դիտում
09:25 16-09-2021
Իշխանությունը նորից ուզում է «վեթինգը» մղել առաջին պլան․ «Փաստ»
Այս բաժնից
1456 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1234 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1324 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»