211652_close_icon
views-count1230 դիտում article-date 21:45 19-05-2022

Կանդինսկու մեդալներ՝ հայ նկարիչներ Հրանտ Թադևոսյանին, Շմավոն Շմավոնյանին, Ներսես Մելիքյանին

Սերգո Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է Կանդինսկու մեդալներ՝ հայ նկարիչներ Հրանտ Թադևոսյանին, Շմավոն Շմավոնյանին, Ներսես Մելիքյանին.

Ռուս անվանի գեղանկարչի անունը կրող մեդալը լայն ճանաչում ունի Եվրոպական կերպարվեստի տարածքում,և դրանով պարգևատրվում են լավագույնները։ Իսկապես,որ ընտրությունը Հայաստանից բծախնդրորեն է կատարվել, և Կանդինսկու մեդալին են արժանացել նկարչական տարբեր սերունդների ներկայացուցիչներ`ավագագույն սերնդի ներկայացուցիչ, Հայաստանի ժողովրդական նկարիչ ՀՐԱՆՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ (Թաթոսը),նրա ավագ սերնդակից, Հայաստանի վաստակավոր նկարիչ ՇՄԱՎՈՆ ՇՄԱՎՈՆՅԱՆԸ և վերջինիս կրտսեր վրձնընկեր ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆԸ։

Այս մասին Մարտիրոս Սարյանի թանգարանի դահլիճում հավաքված արվեստասերներին տեղեկացրեց Եվրոպական բնագիտական ակադեմիայի ներկայացուցիչ Մարտիկ Գասպարյանը։ Անվանի գիտնականին էլ վիճակված էր կատարելու պարգևատրման արարողությունը։ Նա ասաց,որ սիրով է կատարում այն, քանի որ երեք նկարիչներն էլ ունեն իրենց համամարդկային ուրույն ոգին ու բովանդակությունը։

Պարգևատրվածներին շնորհավորեց և գնահատանքի խոսքեր ասաց Մարտիրոս Սարյանի թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, միաժամանակ ափսոսանք արտահայտելով,որ նորանկախ Հայաստանի տարիներին չի շնորհվել Մարտիրոս Սարյանի մեդալը,քանի որ, կարծես թե, մոռացել են այդ մասին և կուզենար, որ այն վերականգնվեր ու ամեն տարի շնորհվեր լավագույններին` ինչպես սփյուռքից,այնպես էլ Հայաստանից հենց այս դահլիճում։

Գու՞ցե պետք է հաշվի առնել նաև այն օտարերկրացի նկարիչներին, ովքեր ստեղծագործում են հայաստանյան թեմաներով ու հայկական գույներով։ Այս ցանկությանը արագ արձագանքեց գործարար Երվանդ Թարվերդյանը,պատրաստակամություն հայտնելով, աջակցել համապատասխան մեդալների պատրաստմանը` առաջիկա 2 տասնամյակների ընթացքում։

Իսկ բանասիրական գիտությունների դոկտորներ,պրոֆեսորներ Սամվել Մուրադյանը և Սերգո Երիցյանը շնորհավորելով Կանդինսկու մեդալակիրներին,մի կողմից` բնութագրեցին նրանց կերպարվեստի ազգային ամուր ոգին և էությունը,մյուս կողմից էլ`համամարդկային արժեքը,երբ նրանց ստեղծած կտավները դառնում են միջազգային հարթակների հետաքրքրության և ուշադրության առարկա։

Օրինակ, վերջերս Լոս Անջելեսում Շմավոն Շմավոնյանի ներկայացրած ցուցահանդեսը լայն հասարակական հնչեղություն է ունեցել, որին իրենց ներկայությամբ պատվել են ճանաչված հասարակական,քաղաքական գործիչներ, իրենց գնահատանքն են հղել քաղաքապետեր և սենատորներ`բարձր համարելով Շմավոն Շմավոնյանի համամարդկային գույներ և երանգներ ունեցող կերպարվեստը։  "Այս պարգևը համարում եմ հայ կերպարվեստի գնահատանքը։Բարեբախտաբար,այսօր ոչ միայն ցուցահանդեսներով,այլև համացանցային հարթակներով մեր արվեստը հասանելի է դառնում աշխարհի ցանկացած վայրում,֊ասում է գեղանկարիչ Շմավոն Շմավոնյանը,֊իմ այս տարի վերահրատարակած "Արարատ" պատկերագիրքը նվիրել եմ իմ արվեստի օտարերկրացի երկրպագուներին,որոնք սիրով են ընդունել այն։

Հրանտ Թադևոսյանն էլ ավելացրեց,որ չնայած նոր է ավարտել իր հերթական անհատական ցուցահանդեսը, բայց արդեն շարունակում է դուրս գալ բնության գիրկ ու նոր բնանկարներ ստեղծել։

-Հենց այսօրվանից պետք է պատրաստվել հաջորդ անհատական ցուցահանդեսին,֊ ասաց Թաթոսը։ Ես էլ երեք նկարիչներին,որոնք ստացել էին Կանդինսկու մեդալը, առաջարկում եմ պատրաստվել և կազմակերպել համատեղ ցուցահանդես։ Ինչ խոսք այստեղ կարևոր դերակատարություն կարող է ունենալ Հրանտի և Շմավոնի կրտսեր արվեստակից ընկեր Ներսես Մելիքյանը։

Այլ ելույթներ էլ եղան։ Դանիել Երաժիշտը ջերմ մաղթանքներ հնչեցրեց մեդալակիրների հասցեին։ Իսկ երաժիշտ Մանուկ Հարությունյանը բոլորի համար նվագեց մի գործիքով,որն ինքն է ստեղծել և անվանումն էլ ջութ է։ Իսկ վերջում մնում էր հիշատակի լուսանկարը` Սարյանի կտավի մոտ, այն միջավայրում,որը կոչվում է ՍԱՐՅԱՆԱԿԱՆ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր