211652_close_icon
views-count1471 դիտում article-date 15:41 11-05-2022

ԱՄՆ-ն «ակտիվորեն ուսումնասիրում է» նոր պատժամիջոցները, որոնք կստիպեն ՌԴ-ին արտաքին պարտքի դեֆոլտ հայտարարել

ԱՄՆ-ն «ակտիվորեն ուսումնասիրում է» նոր պատժամիջոցները, որոնք կստիպեն Ռուսաստանին արտաքին պարտքի դեֆոլտ հայտարարել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը, գրում է The Telegraph-ը։

Օտարերկրյա ակտիվների վերահսկողության հարցերով գրասենյակը (OFAC) քննարկում է այն բացառությունը վերացնելու հարցը, որը թույլ կտա Մոսկվային շարունակել վճարել իր միջազգային պարտատոմսերը եւ խուսափել դեֆոլտից:

Ռուսաստանը պետք է եւս մի քանի վճարումներ կատարի մայիսի 27-ին։ Այնուամենայնիվ, OFAC-ի կողմից տրված ժամանակավոր բացառության ժամկետը լրանում է, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը կարող է ավտոմատ կերպով դեֆոլտ հայտարարել։

Բացառության երկարաձգումը, ամենայն հավանականությամբ, կնշանակի, որ արեւմտյան պարտատոմսերի սեփականատերերը կշարունակեն վճարումներ ստանալ եւ կստիպեն Ռուսաստանին շարունակել սպառել իր պահուստները, սակայն դեֆոլտը կարող է երկարաժամկետ հետեւանքներ ունենալ արտաքին շուկաներից կապիտալ ձեռք բերելու Ռուսաստանի ունակության hամար։

Ելենն ասել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության ծրագրերի մասին հայտարարություն կարվի շատ շուտով։ Նա նշել է, որ պաշտոնյաներն ակտիվորեն ներգրավված են բացառությունը չերկարաձգելու ռիսկերի եւ հետեւանքների գնահատման գործում։

Նմանատիպ նյութեր