1561 դիտում
15:35 09-05-2022
Այսօր, ինչպես երբևէ, մեզ համար կենսական անհրաժեշտություն է լինել համախումբ՝ մասնատված Արցախն ամբողջացնելու և հայկական պահելու գերնպատակով․ Բալասանյան
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
«Մայիսի 9-ը բոլորիս համար հիշարժան և սիրելի տոն է եղել։ Այդ օրը մեծարվել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի փառապանծ վետերանները, հինավուրց հայկական Շուշին ազատագրած ազատամարտիկները, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողները․․․
Այդ օրը համաժողովրդական ուրախությամբ տոնվել է որպես մեր նվաճումները խորհրդանշող հանգրվան։
2020 թվականի պատերազմն ու իր աղետալի հետևանքները սահմանել են նոր իրականություն, առաջադրել նոր խնդիրներ։ Եվ գծելով վաղվա օրվան ուղղված մեր ծրագրերը՝ պիտի հիմքում դնենք այն հաղթանակները, որոնց հասել էինք նվիրված և միասնական պայքարի շնորհիվ։
Այսօր, ինչպես երբևէ, մեզ համար կենսական անհրաժեշտություն է լինել համախումբ՝ մասնատված Արցախն ամբողջացնելու և հայկական պահելու գերնպատակով։
Համոզված եմ, որ ազգի ներուժով ու կամքով վերածնվելու է հաղթական ոգին»,- ասված է ուղերձում:

Նմանատիպ նյութեր
2223 դիտում
12:51 22-07-2020
Համախումբ ջանքերով ամրացնենք ու հզորացնենք մեր սահմանային համայնքները. ՀՀ նախագահը հանդես է եկել կոչով
2127 դիտում
10:14 14-04-2021
Երբևէ Արցախի հարցը ռազմական ճանապարհով չի լուծվել և չի լուծվելու․ Վիտալի Բալասանյան․ «Իրավունք»
6415 դիտում
15:16 15-03-2019
Վիտալի Բալասանյան. Արցախն ունի առաջարկություն. այն է` կնքել «Խաղաղության պայմանագիր». Aysor.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
559 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
1000 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
868 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը