211652_close_icon
views-count92712 դիտում article-date 09:55 08-05-2022

Հետախուզում է հայտարարվել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղայի նկատմամբ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզում  է հայտարարվել Երևանի բնակիչ, 27-ամյա Շանթ Բագրատյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր օր-ի 243 հոդվածի 1-ին մասի (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը) հատկանիշով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Շ. Բագրատյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղան է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ի ապրիլի 18-ին Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ավագ քննիչը որպես խափանման միջոց ստորագրութուն չհեռանալու մասին որոշում էր կայացրել Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի 27-ամյա տղայի՝ Շանթ Բագրատյանի նկատմամբ: 

Շ. Բագրատյանը Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունից ազատ էր արձակվել: Նա կասկածվում է Վայոց Ձորի մարզի բնակիչ, գազալցակայանի տնօրեն, 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երբ քննիչի որոշմամբ Շ. Բագրատյանը ձերբակալվել էր, նրա փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որ ձերբակալությունը ոչ իրավաչափ է: Դատարանն էլ որոշում էր կայացրել, որ ձերբակալությունը իրավաչափ է և մերժել էր փաստաբանի միջնորդությունը, բայց ժամեր անց նույն քննիչի որոշմամբ պատգամավորի որդին ազատ է արձակվում: Այստեղ են ասում՝ աշխարհ կանգնի, իջնող կա: 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր