211652_close_icon

Տղամարդը ցանկացել է մարմնական վնասվածք հասցնել Լևոն Քոչարյանին, Վանեցյանին և Իշխան Սաղաթելյանին. ոստիկանությունը բռնել է. Aravot.am

views-count33320 դիտում article-date 19:12 07-05-2022
Aravot.am-ի տեղեկություններով, երեկ ոստիկանությունում տեղեկություններ են ստացել, որ մեր համաքաղաքացիներից մեկը՝ մոտ 50-ամյա Գ. Ե.-ն պատրաստվում է խփել, մարմնական վնասվածք հասցնել ընդդիմությունից հատկապես 3 հոգու՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին:

Ոստիկանության միջամտության շնորհիվ դա կանխվել է, ու այդ քաղաքացուն տարել են ոստիկանական բաժին, որտեղ նա չի հերքել իր մտադրությունը: Քոչարյանին, Վանեցյանին եւ Սաղաթելյանին վնասել պատրաստվող քաղաքացին տվել է խոստովանական բացատրություն ու պատճառաբանել է, որ դեմ է «նախկիններին», չի ուզում, որ նրանք իշխանություն ստանան: Դեպքի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Aravot.am-ում:

Նմանատիպ նյութեր