Ես ճիշտ չեմ համարում հետևից պատասխանել հարցին, քանի որ պատասխանելից ուղիղ պետք է նայեմ իրենց աչքերին. Նիկոլ Փաշինյան
Tert.am-ը գրում է. Ես ոչ թե ծափահարությունների, այլ ընդիմության դուրս գալու պատճառով հնարավորություն չունեցա պատասխանել հարցին: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդադառնալով ընդդիմադիր պատգամավորների դահլիճը լքելուն:
«Պետք է անկեղծ ասեմ՝ պատշաճ չեմ համարում հետևից հարցին պատասխանել: Ես հույս ունեմ, որ այդ հարցով իրենք կվերադառնան, քանի որ հարցերին պատասխանելիս պետք է ուղիղ իրենց աչքերին նայեմ, բոլորի աչքերին: Չնայած կանոնակարգը թույլ չի տալիս, բայց բացառիկ պայմաններում հարցի պատասխանը կառկախենք, մինչև մեր գործընկերների վերադարձը դահլիճ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ներկայացրեց վարչապետի հրաժարականի պահանջի հայտարարություն, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Շատ կարևոր բացահայտում եմ անելու հիմա»։»
Ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը, նշելով, որ չեն ուզում լսել։