211652_close_icon

Ես այդքան ցածրորակ մարդ չեմ, որ «Եվրատեսիլ» նայեմ, ես Ռեյ Չարլզ եմ լսում. Ռուբեն Հախվերդյան. «Առավոտ»

views-count17964 դիտում article-date 10:39 17-05-2017
«Առավոտ» թերթը գրում է. «Իրեն հարգող որևէ մարդ «Եվրատեսիլում» կերգի՞… «Եվրատեսիլն» առհասարակ իդիոտիզմ է, փող լվալու տեղ, մարդիկ լավ էլ փող են աշխատում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ճանաչված երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: Մեր հարցին` հավանե՞լ է Հայաստանի ներկայացուցչի ելույթը, արվեստագետը պատասխանեց. «Ես այդքան ցածրորակ մարդ չեմ, որ «Եվրատեսիլ» նայեմ, ես Ռեյ Չարլզ եմ լսում, դասականներ … էդ էշությունն ինչ է, որ լսեմ: Չեմ հասկանում, թե այդ մրցույթին Հայաստանում ինչու են այդքան նշանակություն տալիս…»: Ռուբեն Հախվերդյանը կարծում է, որ այսօր «Եվրատեսիլում» հանդես եկողները չունեն իրենց ձեռագիրը և ընդհանրապես, նրա ձևակերպմամբ. «Եվ Եվրոպայում, և Ամերիկայում երգը մեռել է, որովհետև շոու բիզնեսը կերել է երգը, բիզնեսը արվեստի հերն անիծել է... Ժամանակին, երբ Ռաֆայելը նկարելիս է եղել, Հռոմի պապն եկել-ասել ա` էստեղ մի քիչ կապույտ ավելացրու, Ռաֆայելն ասել ա, գնա գործիդ, դու ի՞նչ ես հասկանում…»: Մեր հարցին` այսինքն` նկատի ունի, որ արվեստագետը պետք է կախյալ չլինի՞, Ռուբեն Հախվերդյանը պատասխանեց. «Չէ, մեկ է կախյալ լինում ես, բայց էս չափերի, որ բիզնեսն են կարևորում, և էս չափերի, որ երգն է ցածրացրել ողջ աշխարհում, երբեք չի եղել... Էլ չեմ խոսում Հայաստանի մասին: Բաբաջանյանի, Խաչատրյանի կամ մյուսների մակարդակի երաժշտություն, երգ գրող կա՞…»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր