Արաբական 4 երկրներ աջակցում են Ուկրաինային․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մարոկկոն, Հորդանանը, Կատարն ու Թունիսը մասնակցել են կոնֆերանսի, որն աջակցում է Ուկրաինային: Սակայն այնտեղ չեն եղել Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Պարսից ծոցի երկրների մեծամասնության ու Արաբական Մաղրիբի միության ներկայացուցիչները:
Ինչպես գրում է բրիտանական «Rai Al Youm»-ը, արաբական նշված չորս երկրների պաշտպանության նախարարները ներկա են եղել Միացյալ Նահանգների կազմակերպած կոնֆերանսին, որը տեղի է ունեցել ապրիլի վերջին:
Եթե Մարոկկոյի, Հորդանանի ու Կատարի պաշտպանության նախարարների ներկայությունը միանգամայն սպասելի էր, քանի որ այդ երկրները համարվում են Վաշինգտոնի դաշնակիցները, ապա «ամերիկյան ճամբարի» մեջ չմտնող Թունիսի պաշտպանության նախարարի մասնակցությունը շատ հարցեր է առաջացնում:
Կոնֆերանսին ներկայացուցիչներ ուղարկած երկրներից շատերը ՆԱՏՕ-ի անդամ են կամ պատրաստվում են ընդգրկվել Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում: Ավելին՝ նրանք զենք ու ռազմական տեխնիկա արտադրողներ են»:
Մանրամասն՝ թերթի յասօրվա համարում։