211652_close_icon
views-count1693 դիտում article-date 15:07 28-04-2022

Չինական ընկերությունը «Զովունի» ենթակայանը վերակառուցելու արտոնագիր ստացավ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց «Չայնա Նեշնլ Էլեքթրիք Ինջենիիրինգ ընկերություն» ՍՊԸ-ին լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների իրականացման թույլտվություն տրամադրել:

Որոշման հիմնացվորման մեջ նշվում է, որ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն 2021թ. սեպտեմբերի 15-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գրանցված «Չայնա Նեշնլ Էլեքթրիթ Ինջենիիրինգ ընկերություն» ՍՊԸ-ի հետ կնքել է «220/110/10 կՎ «Զովունի» ենթակայանի վերակառուցման,նախագծման, մատակարարման և տեղակայման» պայմանագիրը, որի շրջանակներում, ի թիվս այլ աշխատանքների, Կապալառուն պարտավորվել է իրականացնել քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման, շինարարության իրականացման, ինժեներական հետազննման ու շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքներ, որոնք  լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ են:

Կապալառուին տրվել է շինարարությանև նախագծման աշխատանքների իրականացման թույլտվություն: Կապալառուն լայն փորձառություն ունի էներգետիկ օբյեկտների կառուցման, էլեկտրաէներգիայի հուսալիության բարձրացման և էներգահամակարգի զարգացման բնագավառում:

Վերջինս ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ-ում հիմնել է մասնաճյուղ և գործունեություն է ծավալում մասնաճյուղի միջոցով:

Նմանատիպ նյութեր