211652_close_icon
views-count9421 դիտում article-date 15:46 24-04-2022

Կողոպտել են մեքենաս, որի վրա փակցված էր զոհված որդուս հայտնի լուսանկարը․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախյան 44–օրյա պատրեազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը`Արտակ Հովհաննիսյանը հայտնել է, որ կողոպտել են իր մեքենան, որի վրա փակցրած է եղել զոհված որդու լուսանկարը։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Այսօր կողոպտել են իմ տան մոտ կայանած մեքենաս, որի վրա, ի դեպ, փակցված էր որդուս՝ Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի լուսանկարը. մի սրբապիղծ տականք գողացել է երկու կողային հայելիները։ Վիրավորանքը կանգնել է կոկորդիս, սա միայն գողություն չէ, այլ՝ անարգանք իմ ընտանիքի և իմ զոհված որդու հանդեպ։ Ոչինչ էլ չեմ ուզում ու ցանկություն էլ չունեմ գրելու...»։


Նմանատիպ նյութեր