211652_close_icon
views-count7895 դիտում article-date 20:26 23-04-2022

«Ցավոք սրտի, 2018թ. ցնծացող ժողովուրդը հիմա ողբում է. ես ավելի շատ ցավ հիմա եմ ապրում». Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am

Ցավում եմ, բայց կարծում եմ, որ 2018թ. հղածս մաղթանքը այսօր էլ ավելի արդիական է: Այս մասին  Ջահերով երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է News.am-ը:

Հիշեցնենք, որ 2018թ. ապրիլի 23-ին հրաժարականի իր տեքստում Երրորդ նախագահը «Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն» էր մաղթել մեր երկրին:

«Իհարկե, կցանկանայի, որպեսզի այսօր էլ մեր ժողովուրդը ցնծար հրապարակում, որպեսզի այդ ժամանակահատվածում ցնծար նրա համար, որ կառուցել է ավելի լավ երկիր, ավելի բերեկեցիկ Հայաստան, ավելի հզոր բանակ, ավելի ապահով Արցախ, բայց ցավոք սրտի, 2018թ. ցնծացող ժողովուրդը հիմա ողբում է. ողբում է կրկնապատկված, եռապատկված Եռաբլուրում, ողբում է Արցախի մի մասը կորցնելու համար, ողբում է մեր անպաշտպան սահմանների համար, կազմաքանդված բանակի համար, և այս առումով իհարկե ես ավելի շատ ցավ հիմա եմ ապրում, քան ապրել եմ 2018թ. այս օրը»:

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր