Շատ մեծ ցավ եմ ապրում․ վարչապետը՝ Արթուր Սարգսյանի մահվան մասին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ մարտի 16-ին, Երևանի Արաբկիր համայնքում ընտրողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան դեպքին՝ նշելով, որ ցավ է ապրում կատարվածի համար։
«Շատ մեծ ցավ եմ ապրում, շատ»,- ասել է նա։
Ինչ վերաբերվում է արդարադատության համակարգում բացթողումներին, վերջինս ասել է․ «Բազմաթիվ, ամենուրեք կան բացթողումներ: Հենց այդ պատճառով էլ ուզում ենք շտկել այդ բացթողումները»: