211652_close_icon
views-count44151 դիտում article-date 23:06 21-04-2022

Նորք-Մարաշի թաղապետն ու կոմունալի պետը կարծես թե «ուղտի ականջում քնած են». նրանց չի հետաքրքրում համայնքում տիրող հակասանիտարական վիճակն ու գարշահոտությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

 Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում կարծես այլմոլորակայիններ լինեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի որոշ պաշտոնյաներ:

Ամիսներ շարունակ Գ. Հովսեփյան փողոցի 91 հասցեի մոտ տեղադրված մի քանի դիտահորերից կեղտաջրերը ողողում են մի ամբողջ փողոց, իսկ  վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Միքայել Օհանյանն ու վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Գևորգ Գրիգորյանը ասես  «ուղտի ականջում քնած լինեն»:

Եթե վարչական շրջանի  նախկին ղեկավար Էդմոնդ Ղազարյանը օպերատիվորեն արձագանքում էր քաղաքացիների ահազանգին, անգամ թաղապետարանի միջոցներով հատուկ տեխնիկայով  հեռացնում էին դիտահորերում  կուտակված ողջ կեղտը ու այդ աշխատանքներում Հունան Ավետիսյանի նման դոշ էր տալիս կոմունալ բաժնի պետ Գ. Գրիգորյանը, ապա նոր թաղապետ Մ.Օհանյանի նշանակվելուց հետո ո՛չ թաղապետը, ո՛չ էլ նա չեն բարեհաճում գոնե մեկ անգամ գան նշված վայր և ստիպեն «Վեոլիա Ջրին», քանի որ, ըստ թաղապետարանի պաշտոնյաների՝ պատասխանատուն «Վեոլիա Ջուր»-ն է, խնդիրը վերջնականապես լուծեն, իսկ կոմունալի պետ Գ. Գրիգորյանը անգամ չի բարեհաճում արդեն պատասխանել բնակիչների հեռախոսազանգերին:
Երևի նրա մոտ արդեն այն բնազդն է, որ այդ կեղտաջրերի համար են իրեն զանգահարում:

Այսօր՝ ապրիլի 21-ին, նույն  հակասանիտարական ահավոր վիճակն  էր տիրում նշված փողոցում, սակայն թե՛ նորընտիր թաղապետը, թե՛ կոմունալի բաժնի պետը չէին պատասխանում բնակիչների ու մեր հեռախոսազանգերին:

Բնակիչների միակ հույսը մնում է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, թեպետ ասում էին՝ էս նոր թաղապետն էլ նրա կադրն է, ով ասես պարապուրդի է մատնված ու չի անհանգստանում այս խնդրով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մարտի 18-ին Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Էդմոնդ Ղազարյանի գլխավորությամբ հերթական անգամ վարչական շրջանի կոմունալ բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ հատուկ տեխնիկաների միջոցով Գ. Հովսեփյան փողոցի 91 հասցեի մոտ տեղադրված մի քանի դիտահորերից հեռացրեցին խցանված կեղտը։ 

Բնակիչները գրեթե 4 ամիս է՝ ահազանգել են «Վեոլիա Ջուր» ու խնդրել են, որպեսզի «Վեոլիա Ջուրը», որ միայն գումարներն է հավաքագրում, գոնե խոսքից անցնի գործի։  Տեղեկացրել էին, որ այդ լցված դիտահորերի պատճառով տարածքոմ տիրում է գարշահոտություն։ Դրան գումարած՝ ձմռան այս եղանակին էլ կեղտաջրերը ողոել են փողոցն ու դրա պատճառով եղել են դեպքեր, որ մարդիկ սայթաքել են։ 

«Վեոլիա Ջուրը» սկզբից պատասխանել էր, թե խնդրին ծանոթ է, սակայն հետո, ինչպես հավաքվածներն էին ասում, «2 ոտքը դրել է մի կոշիկի մեջ» ու հրաժարվել է աշխատանքներ կատարելուց՝ պատճառաբանելով, որ այդ հատվածը իրենցը չի։ Ստիպված՝ քաղաքացիները նորից դիմել են Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, ինչից հետո այնտեղից ժամանել են վարչական շրջանի ղեկավարն ու կոմունալ բաժնի պետը և թաղապետարանի միջոցներով նորից սկսել են «Վեոլիա Ջրի» փխոարեն կատարել դիտահորերի մաքրման աշխատանքներ։ 

Տեղում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվել էին խոսել տեսախցիկի առջև, ասում էին. «Էս Վեոլիա Ջուրը Սանիտեկի նման ոնց որ կույրաղիք լինի Հայաստանի գլխին։ Մենակ փող են են հավաքում։ Մի հատ էլ մամուլի խոսնակ ունեն, որ ամեն անգամ նույն քոփի-փեյսթ արած բառերն ա կրկնում։ Դա Վեոլիա Ջրի գործը չի, դա մեր պազիցիայի մեջ չի մտնում և այլն։ Իսկ գումարները հավաքելուց, հլը մի օր վճարումը ուշացնենք, երեքգլխանի հրեշի նման կնստեն ջրի պռնկին ու ջուրը կկտրեն։ Ժամանակին Սանիտեկն էր դարձել պատուհաս մեզ համար։ Սանիտեկից պրծանք, Երևանում աղբահանության հարցը լուծվեց;

Հիմա ժամանակն է, որպեսզի Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դիմի կառավարությանը, էս կույրաղիքը վիրահատությամբ հեռացնեն ու հաստատ խնդիրը կլուծվի։ Արդեն չգիտենք՝ ինչ անենք, 4 ամիս է, անտանելի վիճակ է։ Կամ Նորք Մարաշի թաղապետարանն ա մաքրոմ, կամ Soft Construct ընկերությունը։ Ու եթե անկեղծ՝ նրանք պարտավոր էլ չեն դա անել, որովհետև գումարները մենք վճարում ենք Վեոլիա Ջրին»։  

Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանն է


Նորք-Մարաշ վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Գևորգ Գրիգոյանն է


Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր