211652_close_icon
views-count1297 դիտում article-date 13:12 21-04-2022

Ուկրաինան Կիևից Լեհաստան գնացք է գործարկել

Ուկրաինան Կիևից Լեհաստան գնացք է գործարկել: Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, գնացքը կաշխատի օրական 2 անգամ։ Լեհական սահմանամերձ Պերեմիշլ քաղաքից ուղևորները կարող են համեմատաբար հեշտությամբ հասնել Կրակով և Վարշավա, իսկ ավելի ուշ՝ եվրոպական այլ երկրներ: 

Պատերազմի երկու ամիսների ընթացքում մոտ 5 միլիոն մարդ է հեռացել Ուկրաինայից, հիմնականում՝ արևմտյան ուղղությամբ, և այդ փախստականների մեծ մասը, գոնե սկզբնական շրջանում, մեկնել է Լեհաստան։ Ընդ որում, նրանք, որպես կանոն, սկզբում հասնում էին Լվով, իսկ հետո Լեհաստանի սահմանն անցնում մեքենաներով, ավտոբուսներով կամ ոտքով։

Նմանատիպ նյութեր