211652_close_icon
views-count3690 դիտում article-date 10:19 21-04-2022

Տաջիկստանում 201-րդ ռուսական ռազմակայանի մարտունակությունն է ստուգվում

Տաջիկստանում սկսվել է 201-րդ ռուսական ռազմաբազայի մարտունակության ստուգումը, որը Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ռազմական օբյեկտն է իր սահմաններից դուրս, գրում է tass.ru-ն։

Ինչպես հինգշաբթի լրագրողներին ասել է կազմավորման հրամանատար Եվգենի Կովիլինը, տեղի կունենան մարտական հրետանային և տանկային կրակահերթեր, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի գործողություններ՝ որպես կրակային համակարգերի մաս։

Ներգրավված են «Գրադ» և «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ կայաններ, 120 մմ «Սանի» ականանետեր, Տ-72 տանկեր, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ և ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ։

Կենտրոնական զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերահսկողական վարժանքները կտևեն մինչև ապրիլի 30-ը։

Տաջիկստանում տեղակայված ռազմաբազան գտնվում է Դուշանբե և Բոխթար քաղաքներում։ Այն բաղկացած է մոտոհրաձգային, տանկային, հրետանու, հետախուզական ստորաբաժանումներից, հակաօդային պաշտպանության ուժերից, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության և կապի ուժերից։

Նմանատիպ նյութեր