211652_close_icon
views-count116907 դիտում article-date 22:51 19-04-2022

Լարված իրավիճակ Արմավիրի մարզում. Նոր Արմավիր և Նալբանդյան գյուղերի բնակիչները փակել են ճանապարհներ. պահանջում են՝ «Նովո» մականվամբ նախկին պատգամավորից իր «թափանը» լցնելուց առաջ գյուղերում ավերածություններ չանի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 19-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Վաղ առավոտից Նոր Արմավիր և Նալբանդյան գյուղերի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են գյուղերը Արմավիրին կապող ճանապարհը և արդարացիորեն պահանջում են, որպեսզի կառավարությունը լսի իրենց  և խնդիրը լուծեն ի օգուտ գյուղացու: Այս պահին ժամը  21:30-ն է և Նոր Արմավիր և Նալբանդյան գյուղերում գյուղացիները շարունակում են պայքարը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «30 տարի է, երթևեկել ենք մարդաբոյ փոսերով ճանապարհներով: 30 տարի է, աչքներս ջուր կտրած սպասել ենք, որ էդ ճանապարհները ասֆալտապատեն: Միայն վերջին  2 տարում  Նոր Արմավիրում ունեցանք որակյալ ասֆալտ, սակայն պարզվում է, մեր ուրախությունը կարճ տևեց:

Նալբանդյան գյուղում էլ ճանապարհները հիշեցնում են քարե դար ու էդ ճանապարհները ավերելու մեջ կարելի է  առաջին հորիզոնականում գրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի անունը: Նրա  ավազի հանքերի շահագործման հետևանքով 60-70 տոննա ավազով բարձված բեռնատարները ասես ասֆալտ ուտող լինեն: Լրիվ Նովոն ոնց-որ ասֆալտի բալգարկա լինի: 1000 անգամ դիմել ենք, խնդրել ենք, որ հետևություններ անի, բայց  ձայն բարբառո հանապատի:

Մի քանի օր առաջ հենց նրա ընկերության բեռնատարը Նալբանդյան գյուղում ավերեց ջրագիծը ու 6 օր է, ջուրն անխնա հոսում է, առաջացել է մոտ 3-4 մետր խորությամբ հսկայական ջրափոս, բայց ո՛չ մարզպետարանը, ո՛չ Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավարի աշխատակազմից չեն բարեհաճում՝ գան ու էս փոսը սարքեն:

2 օր առաջ հեծանվով երեխան ընկավ հսկայական ջրափոսի մեջ: Հրաշքով փրկեցինք երեխային: Եթե Աստված չաներ, երեխան մահանար, ո՞վ էր պատասխան տալու՝ Նովո՞ն, մարզպե՞տը, թե՞ Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավարը: Նրանց ինչ կա, իրենց կաբինետներում նստած թափաններն են լցնում, իսկ գյուղացին  տանջվում է ու էդ տանջանքներին ավելալացել են էս քանդված  ու փոշու մեջ կորած ճանապարհները, առանց ջուր  բազմաթիվ տներ, էլ չենք ասում,  որ ջրի որակը անտանելի է դարձել:

Այսօր քաղաքակիրթ ձևի փորձեցինք ակցիա անել, էն էլ ոստիկաններին կանչեցին, եկան մի քանի հոգու առանց պատճառի տարան, հիմա էլ ասում են, թե պիտի  50 հազար դրամ տուգանք մուծեք: Ինչի՞ համար. որ մեր իրավունքներն ենք պաշտպանե՞լ:

Մեզ ասում են՝ ճանապարհ եք փակել: Մենք ճանապարհ չենք փակել: Եթե Նովոյի խելքով մենք ճանապարհ ենք փակել,  բա ո՞նց էին լեխկավիկները առանց խոչընդոտի երթևեկում: Մեր պահանջն է, որպեսզի բեռնատարները դադարեն նման ձևի երթևեկեն: Գոնե մարդ եղեք, թողեք մի 10  տարի սարքած ասֆալտը մնա, թե չէ ընենց են ավերել ճանապարհները, որ մեզ թվում է՝ հայտնվել ենք Նիկոլի դարում՝ քանդած ու փոշոտ ճանապարահներ, կիսատ-պռատ արտաքին լուսավորություն ունեցող մայթեր,  բեռնատարների կողմից  ավերած ջրագծեր,  ջրափոսեր և այսպես կարելի է  շարունակել...

Մեզ խոստացել են, որ վաղը մարզպետարանից, գալու են ու քննարկեն մեր  բարձրացրած խնդիրները ու հաստատ ասել են՝ դրական որոշում է կայացվելու  ի շահ գյուղացու:
Մենք ոչ քաղաքականության մեջ կանք, ոչ էլ ուզում ենք լինել: Ուզում ենք Նոր Արմավիրում  վերջերս արված ասֆալտապատ ճանապարհը գոնե մի  10  տարի մնա, իսկ Նալբանդյան գյուղում էլ այդ մարդաբոյ փոսերն ու ջրափոսերը վերանան:

Նորից ենք պնդում՝ մենք ճանապարհ չենք փակել, պարզապես արգելել ենք մի քանի տոննա ավազով բարձված բեռնատարները մեր ճանապարհներն ավերելով երթևեկեն»:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր