42260 դիտում
12:22 08-09-2016
Լարված ու արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. 10-ից ավելի գյուղերի բնակիչներ փակել են ճանապարհը և արդարացիորեն պահանջում են հարցի լուծում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբների 8-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզի մոտ 10-ից ավելի գյուղերի բնակիչներ հավաքվել են Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհին և պահանջում են, որպեսզի ժամանեն գյուղատնտեսության նախարարության, Արմավիրի մարզպետարանի պաշտոնյաները։
Արդեն մի քանի ժամ է, «մեծն» չինովնիկները չեն բարեհաճում, որպեսզի հանդիպեն գյուղացիների հետ, ովքեր արդարացիորեն պահանջում են, որ կառավարությունն ու մարզպետարանը կատարեն իրենց տված խոստումը, այն է՝ պետք է ժամանակին վճարեին գյուղմթերքների, մասնավորապես, խաղողի, լոլիկի, բիբարի, բադրջանի և այլ մթերքների՝ գյուղացիներին պարտք եղած գումարները, ինչպես նաև մթերեն խաղողը։
«Մեր ուզածն ի՞նչ է՝ մեր հալալ քրտինքով աճեցրած որակյալ խաղողը ընդունեն։ Անցյալ տարի կուրծք էին ծեծում՝ ասելով, թե՝ դուք խաղող աճեցրեք, մի ճուտ խաղող էլ չի մնա հողին, և կմթերենք նույնիսկ 150 դրամով ու հիմա հայտնի ֆիլմի հերոսի՝ Արութին Զիմզիմովի նման դիփունքը խափում ին. ոչ միայն չեն մթերում, այլ նաև փորձում են գինը գցել։ Մեր միակ հույսը կառավարությունն է, էն էլ իմացանք՝ հրաժարական է տվել։ Մենք չենք ուզում դիմել ծայրահեղ միջոցի, թե չէ օրն առավոտ էլ կարանք ճանապարհը փակենք, բայց հուսով ենք, որ պատկան մարմինները քաղաքակիրթ ձևով գոնե այս անգամ կուտ չեն տա, չնայած, ինչպես ժողովուրդն է ասում, իսկ ժողովուրդը չի սխալվում՝ սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատը»։
Գյուղացիները հայտնեցին նաև, որ ժամանակավորապես բացում են ճանապարհը, բայց եթե խնդիրը չլուծվի (չնայած հույս էլ չկա), արդեն մեր ու մանուկ, ահել-ջահել փակելու են այս անգամ Երևան-Արմավիր ճանապարհը. «Թե չէ, ի՞նչ ա ստացվում, վարկերի տակ ճռռում ենք ու դրա մեղքը նաև այդ չինովնիկներինն է, ովքեր նույնիսկ այսօր չբարեհաճեցին գոնե գային, հերթական կուտը տային ու գնային»։
Նշված վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի մեծ թվով աշխատակիցներ՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Գյուղացիներն էլ ասում էին, որ՝ ճանապարհը բացում ենք ոստիկանների պահանջով, ովքեր խոստացել են խնդրի մասին տեղեկացնել համապատասխան մարմիններին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)