211652_close_icon
views-count7965 դիտում article-date 10:30 19-04-2022

Բալթյան նավատորմի նավերը դուրս են բերվել մարտական կրակով և հրթիռային հարվածներով զորավարժությունների. ՌԴ ՊՆ

Բալթյան նավատորմի ավելի քան տասը նավ դուրս է եկել ծով՝ մարտական կրակով մարտավարական զորավարժություններին մասնակցելու համար, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ Բացի այդ զորավարժություններին մասնակցում են ռազմածովային ավիացիան և հազարից ավելի զինվորականներ։

Զորավարժությունների ընթացքում անձնակազմերը կմշակեն «թշնամու» նավերի դեմ սիմուլյացիոն հրթիռային հարվածների հասցնում, հրետանային կրակահերթ կկատարեն նավատորմի ռազմածովային տիրույթների և տարբեր բարդության օդային և ծովային թիրախների ուղղությամբ:

Ապրիլի 15-ին հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ի մի խումբ նավեր մտել են Բալթիկ ծով։ ՆԱՏՕ-ի խնդիրն էր «տարածաշրջանում դաշնակիցների ներկայությունը ցույց տալը և Էստոնիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ վարժանքներ անցկացնելը»։

Նմանատիպ նյութեր