211652_close_icon
views-count51228 դիտում article-date 09:46 18-04-2022

Մահվան ելքով վրաերթ Արագածոտնի մարզում․ 64-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել 73-ամյա հետիոտնին․ վերջինս հիվանդանոցում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, ապրիլի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 64-ամյա Վասիլի Գևորգյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Օշական համայնքում Հովհաննիսյան փողոցում վրաերթի է ենթարկել Օշական համայնքի բնակիչ 73-ամյա Լաուրա Ավետիսյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աշտարակ» բժշկական կնետրոն։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն դասակի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ժամեր անց «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է։

Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Վ․ Էլոյանի որոշմամբ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր