Ազգային ժողովի շենքի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր են՝ Փաշինյանն ԱԺ–ում է, ընդդիմությունը դրսում պահանջում է նրա հրաժարականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Tert.am-ը գրում է. Ազգային ժողովի շենքի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացրել՝ Փաշինյանն ԱԺ–ում է: Քառօրյա նստաշրջանի ընթացքում այսօր կառավարության անդամների ու պատգամավորների հարցուպատասխանի ժամն է։ Միաժամանակ, ընդդիմադիր ուժերը Աժ դարպասների մոտ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Երթի մեկնարկին ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանը խոսքն ուղղելով մասնակիցներին, ասաց․«Մենք մի բռուցք ենք, ուժ ենք, բայց մենք որևէ կերպ նման նպատակ չունենք։ Խնդրում եմ բոլորը շատ ուշադիր լսեն։ Որևէ մեկը ինքնագլուխ որևէ քայլի չի գնում։ Եթե շարքերում նկատում եք մարդկանց, որ փորձում են սադրել, ասում են, պետք է գնանք էս շենքը գրավենք, քայլեր ձեռնարկենք, այդ մարդկանց անմիջապես հանձնում եք ոստիկաններին»,-ասաց Արթուր Վանեցյանը։