211652_close_icon
views-count94757 դիտում article-date 09:50 13-04-2022

Շիրակի մարզում տեղի ոստիկանները օպերատիվ տվյալներով հայտնաբերել են Արթիկում 26-ամյա երիտասարդին, ում կյանքի համար բժիշկները պայքարում են, դանակի բազմակի հարվածներ հասցրած կասկածյալին, պատճառը՝ ընտանեկան հարցերի հետ կապված վիճաբանությունն է եղել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ապրիլի 13-ին Շիրակի մարզում տեղի ունեցած դանակահարության փաստով։ 

Այդ օրը, ժամը 00։05-ի սահմաններում «Արթիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի բազմաթիվ ծակած, կտրած վերքեր» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Հիվանդանոց են մեկնել ոտիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Արթիկի բաժնի պետ Հարություն Ադամյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարության ավագ քննիչ Գարեգինյանը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քնինչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արթիկ քաղաքի բնակիչ 26-ամյա Հովհաննես Ալոյանն է։

Շիրակի մարզային ոստիկանները համագործակցելով Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի և Արթիկի բաժինների քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բժանմունքների ծառայողների հետ, Հ․ Ալոյանին մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկել Արթիկ քաղաքի բնակիչ 46-ամյա Ժան Մելքոնյանին։

Պարզվել է, որ ընտանեկան հարցերի հետ կապված վիճաբանության ընթացքում ապրիլի 12-ին ժամը 23։30-ի սահմաններում Արթիկ քաղաքի Կասյան փողոցի 5 հասցեի դիմաց Ժ․ Մելքոնյանը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Հ․ Ալոյանին։

Ժ․ Մելքոնյանը  ոստիկանության Արթիկի բաժնից ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր