211652_close_icon
views-count1436 դիտում article-date 12:04 12-04-2022

ԱՄՆ-ն և Հնդկաստանը «պաշտպանական փոխանակություն» կգործարկեն տիեզերական ոլորտում. Պենտագոն

ԱՄՆ-ը եւ Հնդկաստանը մինչեւ տարեվերջ «պաշտպանական փոխանակություն» կկատարեն տիեզերական ոլորտում ռազմական գերատեսչությունների միջեւ: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը: Հաղորդել է ria.ru-ն։

«Մենք հանձնառու ենք մինչեւ այս տարվա վերջ նոր պաշտպանական փոխանակություն գործարկելու մեր տիեզերական հրամանատարության եւ Հնդկաստանի պաշտպանական տիեզերական գործակալության միջեւ»,-ասել է Օսթինը՝ հանդես գալով «2+2» ձեւաչափով ամերիկա-հնդկական բանակցությունների արդյունքների շուրջ անցկացված մամուլի ասուլիսում: Նա հավելել է, որ աճում է երկրների կոոպերացիան նաեւ կիբեռոլորտում:

Նմանատիպ նյութեր