211652_close_icon
views-count1623 դիտում article-date 18:38 11-04-2022

Հայաստանի լողի առաջնությունում գրանցվել է հանրապետական հինգ ռեկորդ

Բարձր տրամադրությամբ մայրաքաղաքի  <<  Գրանդ սպորտ >>  մարզահամալիրին հրաժեշտ տվեցին Հայաստանի լողի առաջնության մասնակիցները և մասնագետները: Այս մասին զրույցի ժամանակ ասաց վաստակավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը:

Գոհացրել  են  լողորդների հատկապես  բարձր արդյունքները: Գրանցվել է հանրապետական հինգ ռեկորդ, իսկ մրցողներից երեքը համալրել է  սպորտի վարպետների շարքը / Ալեքսանդրա Ավագյան, Արմեն Խաչատրյան և Գագիկ Հայրապետյան /:  

Հինգական անգամ պատվանդանի առաջին աստիճանին կանգնել  են Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակիցներ Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանը:  

Չեմպիոնական արդյունքով առանձնացել են  նաև գյումրեցի բրասիստներ Աշոտ Չախոյանը և Ռուբեն Հարությունյանը:

Առաջնությանը մասնակցած 124 մարզիկ – մարզուհիները ներկայացրել են Երևան, Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Էջմիածին և Մասիս քաղաքները: Նրանք հանդես են եկել / տղամարդիկ և կանայք /  տարբեր լողաոճերի 16 մրցաձևերում և տարածություններում:

Առանձնապես հաջող են հանդես  եկել Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցի սաները:  Սպասելիքները գերազանցել է մայրաքաղաքի Օլիմպավանի աղջիկների թիմը, որը առաջին տեղն է գրավել 4 × 100 մ համալիր ոճում:

Մասնակիցներից շատերը բարելավել են անձնական ցուցանիշները: Այդ գործում  նշանակալի է  մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի ՝ Ծաղկաձորում վերջերս կազմակերպված ուսումնամարզական հավաքի դերը: Հավաքին  մասնակցած ավելի քան 30 լողորդները, ՀՀ առաջնությունում, ավելի արագ են եղել  և իրենց ետևից  <<  տարել են >>  մյուս  մարզիկներին:

Առջևում բազմաթիվ մրցումներ կան : Պարզապես վերջնականապես ճշտված չեն մրցավայրերը: Նկատի ունենք աշխարհի , Եվրոպայի տարիքային տարբեր խմբերի առաջնությունները, համաշխարհային ուսանողական խաղերը և այլն:

Թերևս  փոփոխություն չկրի Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում նշանակված օլիմպիական  պատանեկան փառատոնի վայրը:

Նմանատիպ նյութեր