Աննախադեպ փաստ՝ Կազանի լողի աշխարհի առաջնությունում. տեսանյութ
                        Ռուսաստանի Կազան քաղաքում ընթացող լողի աշխարհի առաջնությունում արտառոց փաստ է արձանագրվել: 
Առաջնությանն իր նորամուտը նշած բահրեյնցի Ալզաին Թարեքը դարձել է լողի աշխարհի առաջնությունների ամենաերիտասարդ մասնակիցը, քանի որ նա… 10 տարեկան է:
Ալզաինը պատահաբար չի հայտնվել մրցաշարում: Նա Բահրեյնի ընտրական մրցաշարում 50 մետր բատերֆլյայ լողաոճում լավագույն արդյունքն է ցույց տվել: 
Մրցաշարերին նրա մասնակցության ծախսերը հոգում է հայրը, որը աղջկա մոտ տաղանդը նկատել է, երբ վերջինս դեռ չորս տարեկան է եղել:
Կազանում դեռահաս լողորդուհին գրեթե կրկնել է իր ընտրական արդյունքը՝ 41,13 վայրկյան, սակայն, բոլոր դեպքերում, 64 մասնակիցների թվում զբաղեցրել է վերջին տեղը: Համեմատության համար, նախավերջին տեղը գրաված լողորդուհին ցույց էր տվել 36,31 վայրկյան ցուցանիշ:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


