211652_close_icon
views-count2197 դիտում article-date 16:53 09-04-2022

Հնդկաստանը կարող է միանալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորներին․ Զելենսկի.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Republic TV հնդկական հեռուսատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ Հնդկաստանը և Չինաստանը կարող են միանալ Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորող երկրներին:

«Մենք շահագրգռված ենք անվտանգության երաշխիքներով, մենք առաջարկում ենք Չինաստանին դառնալ երաշխավոր, մենք դա առաջարկում ենք Թուրքիային: Եթե Հնդկաստանն ունենա այդպիսի ցանկություն, մենք ուրախ կլինենք հրավիրել նաև Հնդկաստանին, դա աշխարհի հզորագույն պետություններից է»,- ասել է Զելենսկին:

Հարցազրույցում Ուկրաինայի ղեկավարը նաև նշել է, որ պատրաստ է ցանկացած պահին հանդիպել ռուսաստանցի պաշտոնակցի հետ:

«Պատրաստ եմ Վլադիմիր Պուտինի հետ հենց հիմա դեմ առ դեմ հանդիպել, պատրաստ եմ ցանկացած պահին, պատրաստ եմ քննարկել ցանկացած հարց, բայց դա պետք է Ռուսաստանի նախագահը լինի»,- ասել է Զելենսկին:

Հնդկական հեռուսատեսության թղթակցի հետ զրույցում Զելենսկին ասել է, որ ուկրաինական կողմը կռվելու է բոլոր քաղաքների համար, «կռվելու է այնքան, մինչև չվերականգնի տարածքային ամբողջականությունը»:

Նրա փոխանցմամբ, Ուկրաինան պատրաստ կլինի Ռուսաստանի հետ քննարկել անվտանգության երաշխիքների թեման այն բանից հետո, երբ հարցի շուրջ բանակցություններ տեղի կունենան անվտանգության երախավոր դառնալու ցանկություն հայտնած երկրների հետ:

Դրանց թվում Զելենսկին նշել է Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Լեհաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Իսրայելը:

Նմանատիպ նյութեր