211652_close_icon
views-count25967 դիտում article-date 20:24 07-04-2022

Երևանում 22–ամյա մոպեդավարը Hօnda մոպեդով վրաերթի է ենթարկել հետիոտնին. մոպեդը կողաշրջվել է, հետիոտնը և մոպեդավարը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 7-ին, մոպեդի կողմից վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:05-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Յուրա Միրզախանյանը իր վարած Hօnda մակնիշի մոպեդով  Սաֆարյան փողոցում՝ թիվ 4/2 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել  հետիոտն, 30-ամյա Ծովինար Ենգիբարյանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածն ու մոպեդավարը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ մոպեդը կողաշրջվել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Ֆելիքս Պետրոսյանն ու կրտսեր պարեկ Վաչագան Սարգսյանը:

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի,  ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գհլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր