211652_close_icon
views-count50389 դիտում article-date 16:22 13-12-2021

Երևանում 21-ամյա մոպեդավարը մոպեդով վրաերթի է ենթարկել 55–ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Հայկ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Այդ օրը՝ ժամը 19:00 –ի սահմաններում  Երևանի բնակիչ, 21-ամյա Արսեն Ղ.-ն իր վարած մոպեդով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 55-ամյա Ռաիսա Օ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր